Հայաստանում աճեցրած մրգերը և նրանցից ստացված ատադրատեսակները /չրերը, ուտեստները, քաղցրավենիքները և կոմպոտները/ իրենց համով, բուրմունքով և արտաքին ապրանքային տեսքով զգալիորեն տարբերվում են այլ երկրների մրգերից:
Համաձայն գիտական հետազոտութունների արդյունքում ստացված տվյալների նման դրական հատկանիշները առաջին հերթին պայմանավորված են Հայաստանի աշխարհագրական դիրքով, բնակլիմայական պայմաններով, արևային օրերի առատությամբ, սարերից իջնող որակյալ քաղցրահամ ջրերի առկայությամբ և մի շարք այլ կարևոր գործոններով, որոնք ստեղծում են ծիրանի, դեղձի, խնձորի, սև և կարմիր սալորի աճեցման համար գրեթե իդեալական պայմաններ :
Ֆրուտինո մրգային լավաշները պատրաստված են բացառապես բնական հումքից՝ առանց կոնսերվանտների, գունավորիչների և հոտավետ նյութերի: