Լրացրեք ձևը

Անուն:

Ազգանուն:

Էլ-փոստ:

Հեռախոս:

Դուք կարող եք թողնել ձեր տվյալները և մենք կկապնվենք

|

   “Ֆրուտինո” մրգային լավաշների պատրատման համար օգտագործվում են բարձրորակ մրգերից, հատուկ տեխնոլոգիաների միջոցով, ստացված չրեր: Որպեսզի ողջ տարին հնարավություն ունենաք ճաշակել այս համեղ ուսեստը, միրգը սեզոնի ընթացում հավաքվում է և չորացվում, որ հետագայում տարվա ընթացքում հնարավոր լինի ապահովել արտադրությունը: Չրերում պահպանվում են բոլոր այն օգտակար նյութերը, որոնք առկա են թարմ մրգերում:

   Չորացման պրոցեսը կատարվում է մի քանի կարևոր փուլով.

  1. Մգերի նախնական մշակում
Այս փուլի ընթացքում ընտրվում են առողջ, թարմ և պատշաճ ապրանքային տեսք ունեցող մրգերը: Ցածրորակ միրգը առանձնացվում է և չի ուղարկվում հետագա մշակման:

  2. Լվացում
Լվացման համար օգտագործվում է թարմ քաղծրահամ ջուր: Այս փուլում ևս կատարվում է տեսակավորում: Այն մրգերը որոնք վատ են լվացվել նորից ուղարկվում են լվացման:

  3. Կեղևի և կորիզների հեռացում
Այս փուլում բոլոր աշխատանքները կատարվում են ձեռքով: Մրգերը մշակվում են հատիկ առ հատիկ բանվորների կողմից և դրվում են սկուտեղի վրա՝ հետագա մշակման համար:

  4. Չորացում
Չորացումը իրականացվում է արևային կամ կոնվեկտիվ մեթոդով: Ամռանը կամ վաղ աշնանը հասունացած մրգերը չորացվում են արևային չորանոցներում, իսկ ուշ աշնանը հավաքնած մրգերը չորացվում են կոնվեկտիվ մեթոդով էլեկտրական չորանոցներում:

  5. Պահեստավորում
Լիակատար չորացումից հետո մրգերը դասավորվում են փայտյա տարաներում և պահվում են մանրէազերծված սառնարաններում +2-+6 oC ջերմաստիճանի պայմաններում: