Լրացրեք ձևը

Անուն:

Ազգանուն:

Էլ-փոստ:

Հեռախոս:

Դուք կարող եք թողնել ձեր տվյալները և մենք կկապնվենք

|

  Հայաստանում սիմվոլ դարձած շատ մրգեր կան, սակայն դրանցից ամենահայկականը ծիրանն է:

  Ֆրանցիացի կենսաբան Դե Պոեդերլեն գրել է.
«Ծիրանի ծառի անվանումը եկել է Հայաստանից, որտեղ նա եղել է և բերվել է Եվրոպա»:

  Ըստ առավել տարածված տարբերակի մ.թ.ա. I-ին դարում Հռոմեացի զորավար Լուկկուլը անվանել է ծիրանը ՛՛հայկական խնձոր՛՛ և տարել է այն Հայաստանից Հռոմ: Այսպես թե այնպես, Հռոմի կայսրությունում ծիրանը հայտնվել է այդ տարածքում հռոմեա-պարթևական պատերազմից հետո: Հետագայում պատմաբան  Գայ Պլինիուսը , բուսաբանության հիմնադիր Պեդանի Դիոսկորիդը և գրող-գյուղատնտես Լուցի Կոլումբելան հիշատակելով ծիրանը անվանում են այն  «հայկական խնձոր»:

  Այն փաստի մասին, որ ծիրանը աճել է հայկական հողում դեռ 3000 տարի առաջ վկայում են Գառնու մոտակայքում և Շենգավիթում հնեաբանական պեղումների ժամանակ հայտնաբերված կորիզները:

  Ծիրանի ներկա լատիներեն և այսպիսով, գիտական «Prunus armeniaca» անվանումը, որը նշանակում է «Հայկական սալոր», մտցված է ֆրանցիացի բուսաբան Ժոզեֆ Թուրնիֆորի կողմից 1700 թվականին և արտացոլում է այս մրգի ծագման վերաբերյալ գոյություն ունեցող գիտական կարծիքը:

  Բացի աստվածային համից, ծիրանը օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, որի պատճառով այն անվանում են «առողջության պտուղ»: Հին հայ բժիշկները ասում էին, որ ծիրանը տասներկու հիվանդության սպեղանի է: Ծիրանի բացառիկ բուժական հատկությունների մասին հիշատակել են հայտնի միջնադարյան բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին և ինքը՝ Ավիցենան: Մրգում պարունակվող վիտամինները, մագնիումը, կալիումը, ֆոսֆորը և այլ էլեմենտները օգտակար են սրտի, աղի-ստամոքսային տրակտի, լյարդի, երիկամների և անոթների հիվանդությունների դեպքում:

  Ծիրանը խթանում է ուղեղի աշխատանքին և նպաստում է հիշողության լավացմանը, որի պատճառով խորհուրդ է տրվում ուսանողներին և աշակերտներին: Գիտնականները ապացուցել են , որ ծիրանում պարունակվող կարոտինը պաշտպանում է օրգանիզմը քաղցկեղից: 5-6 թարմ կամ 15-20 չորացրած ծիրանում պարունակվում է օրգանիզմի համար անհրաժեշտ  կարոտինի օրական չափաբաժինը: